Արաբկիրի ոստիկանություն հունվարի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իրենից մի քանի միլիոն դրամ գումար են գողացել:
Կոմիտասի եւ Վրացական փողոցների խաչմերուկից մի տղամարդ հետեւել է կնոջը, որը պետք է մի քանի միլիոն դրամ փող կանխիկացներ: Բանկից դուրս գալուց հետո տղամարդը շարունակել է հետեւել նրան՝ փոխելով վերարկուն: Երբ կինը մտել է շենքի մուտք, զգացել է, որ ինչ-որ մեկը վազում է նրա հետեւից: Հետապնդողը փորձել է խլել պայուսակը կնոջ ձեռքից, սակայն, չկարողանալով այն վերցնել, հարվածել է կնոջը, ապա հափշտակել պայուսակն ու փախել: Կինը եւ նրա հարեւանը որոշ ժամանակ վազել են նրա հետեւից, սակայն գողը փախել է՝ վերցնելով իր հետ ամբողջ գումարը, իսկ պայուսակը գցել է փողոցում:
Կնոջը հարվածելու հետեւանքով կոտրվել էր նրա քիթն ու այտոսկրը:
Ոստիկանությունը պարզեց, որ գողություն կատարած անձը 1975թ. ծնված Արման Մելքոնյանն է, եւ որ նա պատրաստվում է կեղծ անձնագրով լքել Հայաստանը:
Փետրվարի 2-ին, Լոռու մարզի սահմանային անցակետից նա բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք:
Արման Մելքոնյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն:











