Այսօր զարմացնում է այն, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին գտնելու կոչեր են անում մարդիկ, որոնք այդ ժամանակ դրանում անմիջական դերակատարում են ունեցել: Փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը գլխավորելու է «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը:

Նա հիշեցրեց, որ Սեյրան Օհանյանն այն ժամանակ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարն էր: «Հիմա մարդը հայտարարում է՝ «Մենք կգանք եւ կգտնենք մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին»: Որոշ ժամանակ անց նա կարող է նաեւ «քաղբանտարկյալների ազատ արձակում» պահանջել: Եթե թույլատրված է այդպես վերաբերվել քաղաքականությանը, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է»,- նշեց Էդմոն Մարուքյանը: