Լեռնագնացությունն օրեցօր ավելի պահանջված մարզաձեւ է դառնում, բայց հիմա ստեղծվել է նաեւ դրա սինթեզը  նորագույն տեխնոլոգիաների հետ։ Բրիտանական Randori ստարտափի հիմնադիրները որոշել են ստեղծել համալրված իրականությամբ լեռնագնացության տեսախաղ։ Դրա կարգավորումները թույլ են տալիս տարբեր սցենարներ օգտագործել։ Ամենապոպուլյարը այսօրվա դրությամբ Time Trial  կամ էլ «ժամանակի փորձություն» ռեժիմն է ։ Կա նաեւ Hex ռեժիմը, երբ դաշտի փոխարեն ձեզ եռացող հրաբուխն է սպասում, իսկ ողջ մնալու համար պետք է կարողանալ հասնել ամենաբարձր կետերին ու Hold Chaser–ը, երբ ինչ- որ ուրվական է ձեզ հետապնդում։ Խաղն արդեն մեծ տարածում է ստացել Նոր Զելանդիայում, Ճապոնիայում ու Չինաստանում։

Խաղից օգտվելու համար պահանջում է՝ լափթոփի առկայություն՝ ծրագիրը գործարկելու համար, վեբ տեսախցիկ՝ լեռնագնացի ու պրոյեկտորի ֆիքսման համար։ Տաբլոն կարելի է տեղաշարժել ցանկացած ուղղությամբ՝ կախված կարգավորումների բարդությունից։ Վեբ տեսախցիկը ուղղված է լեռնագնացին։

Brooklyn Boulders տրենաժորային դահլիճն առաջին անգամ այս ծրագիրը գործածել է հունվարի 29-ին։ Մասնակիցների մեծ մասը մեկ ժամում ուժասպառ էր եղել։ Վերելքը, որպես կանոն , պահանջում է համբերություն ու առանց ընկնելու՝ լավագույն երթուղիներ գտնելու ունակություն։ Սակայն խաղային էլէմենտից այդ  դժվարությունների հաղթահարումն ավելի հետաքրքիր է դարձել։ Բացի դրանից տեխնոլոգիան հեշտացնում է լեռնադրոմների աշխատանքը։ Երթուղու փոփոխությունը սովորաբար մարզիչներից պահանջում է մեկ շաբաթվա աշխատանք ու եւս մեկ օր էլ ՝   ամրակցումների տեղափոխությունների համար։ Randori թվային լեռնագնացությամբ, երթուղու փոփոխությունը ընդամենը մի քանի վայրկյան է տեւում։