Հայաստանի քաղաքներն ու գյուղերը պետք է մաքուր եւ խնամված լինեն: ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստում այս մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ հայտարարելով «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին:
Նրա խոսքով՝ մաքրությունն ու կարգուկանոնը պետք են ե՛ւ տեղի բնակիչներին, ե՛ւ զբոսաշրջիկների ու օտարերկրյա ներդրողների համար: Այս կապակցությամբ նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է աշխատանքային գրաֆիկ կազմել, սահմանել յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ մինչեւ շարքային քաղաքացի:
Աշխատանքներին կմասնակցեն նաեւ բնապահպանության նախարարությունն ու բնապահպանական հասարակական կազմակերպությունները:











