ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիը կարող է տեղ գտնել «Ծառուկյան» դաշինքում:

NEWS.am-ի հարցին, թե արդոք Հովիկ Աբրահամյանն ընդգրկվել է դաշինքի նախընտրական ցուցակում, Ծառուկյանը տվել է անորոշ պատասխան. «Ցուցակներն այսօր հրապարակվելու են, կարող եք կարդալ ու տեսնել, թե ովքեր կան այդտեղ»:

Նշենք, որ այս պահին «Մոսկվա» կինոթատրոնում Գագիկ Ծառուկյանը հուշագիր է ստորագրում «Ալյանսի» եւ «Առաքելության» հետ։