Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ չգիտի՝ ինքն ընդդիմադիր քաղաքական գործիչ է, թե ոչ: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ փետրվարի 16-ին, ասել է Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում է գործելու, թե ոչ:

«Ես այդ հարցին չեմ կարող այդպես պատասխանել, եթե «Բարգավաճ Հաայստան» կուսակցությունն ընդդիմադիր է, ուրեմն այդպես է, իսկ եթե ոչ՝ ընդդիմաադիր չեմ: Ժամանակը ցույց կտա, թե ընդդիմադիր ենք, թե ոչ»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդան Ղուկասյանը Շիրակի մարզի ընտրական տարածքում առաջադրվելու է «Ծառուկյան դաշինքի» ցուցակով: