Ոստիկանության Վայքի բաժնում՝ փետրվարի 4-ին, անհայտ անձը առեւտրի սրահներից մեկից հափշտակել է ոսկյա ականջօղեր եւ փախել։ Ժամեր անց Արենի գյուղի մոտ ոստիկանները կանգնեցրին Մերսեդես մակնիշի ավտոմեքենա եւ գողության կասկածանքով բերման ենթարկեցին Երեւան քաղաքի բնակիչներ Լեւոն Գասպարյանին, Կարապետ Թումանյանին, Արայիկ Ղարիբյանին եւ Արթուր Նիկողոսյանին։

Ոստիկանության բաժնում Արթուր Նիկողոսյանը խոստովանեց, որ ինքն  է հափշտակել ոսկյա ականջօղերը ու փախել։ Քննությունը շարունակվում է։