Բանակի հիմնական խնդիրը չարաշահումն ու գողությունը չի, այլ մարտական պատրաստությունն ու մարտական խնդիրները կատարելն է: Այսօր` փետրվարի 18-ին, ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով բանակում կոռուպցիոն ռիսկերին:
«Մարդ են, եթե տունն էլ քուր, ախպեր են, մեկը մի քիչ շատ ա շռայլում, ծախսում, մեկը` քիչ, կլինեն, կամ հացը դնում են տասը հոգու «պորցի», տասն էլ հո մի չափի չեն ուտում. մեկը մի քիչ շատ ա ուտում, մեկը մի քիչ ա ուտում, դա ձեւաչափեր ա: Չաշարահելը, երբ գողանում են, տանում, վնասում բանակին, եթե էդպիսիք կան, պիտի ամենախիստ ձեւով պատժվեն ու պատժվում են: Սովետմիությունից ա եկել, որ «պրապրչիկներն» առանց գողության չեն կարա: Բանակն էլ ա ընտանիք, կլինեն թերություններ: Բանակի հիմնական խնդիրը ոչ չարաշահելն ա, ոչ գողանալն ա, ոչ ավազակությունն ա, այլ մարտական պատրաստությունն ու մարտական խնդիրները կատարելն ա... ասենք, ճանապարհ ես գնում, թազա մեքենա ա, թազա կալոս ա, կողից կարա մեկ էլ փուշ մտնի, չպիտի վերցնենք էդ փուշն ու ասենք, որ մեքենան վատն ա, հեղինակությունը գցենք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:











