Հարավային Քալիֆորնիայում ուժեղ փոթորկի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: ABCnews-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում եւ Սան Դիեգոյում բազմաթիվ ճանապարհներ են ողողվել, որոշ քաղաքներում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը:
Մարդիկ զոհվել են դժբախտ պատահարի հետեւանքով: Փոթորկի ժամանակ ծառը շրջվել է էլեկտրահաղորդման գծերի վրա, դրանք էլ ընկել են ավտոմեքենայի վրա: Մեքենայի վարորդը հոսանքահարվել է: Հորդառատ անձրեւները նաեւ մահվան ելքով վթարների պատճառ են դարձել:
Լոս Անջելեսից ոչ հեռու երկու մեքենաներ հսկայական ջրափոսն են ընկել:













