Բրիտանացի աճպարար Ջեյմս Ռիփլին արտասովոր հնարք է հնարել։
Հնարքի սկզբում նրա ձեռքում է սովորական կարմիր շապիկով մի խաղաքարտ։ Մի պահ աճպարարը ձեռքով կտրուկ շարժում է անում, եւ խաղաքարտը դառնում է կապույտ։ Ձեռքի «թեթեւ շարժումից» հետո քարտը կրկին կարմրում է։ Հետո նա ձեռքը թեթեւ սահեցնում է քարտի վրայով, եւ այն կրկին կապույտ գույն է ստանում։
Ի դեպ, աճպարարը հնարքն անվանել է «Կարմիր դեղահաբ, կապույտ դեղահաբ»՝ ի պատիվ «Մատրիցա» ֆիլմի։











