Մալայզիայում օդանավակայանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հայտնվել են YouTube-ում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ կադրերում երեւում է, որ տղամարդուն, ենթադրաբար՝ Կիմ Չեն Նամին, թիկունքից մի կին է մոտենում, բռնում գլուխն ու մի քանի րոպե պահում, իսկ հետո հեռանում է այլ ուղղությամբ:

Դրանից հետո տուժածը մոտենում է անվտանգության ծառայության աշխատակիցներին, ցույց տալիս դեմքն ու նրանց հետ միասին բուժկենտրոն ուղղվում:

Կիմ Չեն Նամի վրա հարձակումն իրականացվել է փետրվարի 13-ին, Մալայզիայում, որտեղից նա պետք է ընտանիքի մոտ՝ Մակաո մեկներ: