Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ին՝ Բրյուսելում իր աշխատանքային այցի երկրորդ օրը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Նախօրեին՝ փետրվարի 27-ին նախագահը բանակցել էր Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Տուսկը հայտնել էր, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։











