Անգլիայի եւ Շոտլանդիայի հյուսիսի բնակիչները բախտ են ունեցել չորեքշաբթի երեկոյան տեսնելու հյուսիսափայլը։ Նրանք բնության այս անսովոր երեւույթը լուսա եւ տեսանկարահանել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հոլովակներից մեկում կարելի է տսնել Կուբերթի խաչը։
Հյուսիսափայլը կամ Aurora Borealis–ն առաջանում է մագնիսական լիցքով մասնիկների եւ մթնոլորտի վերին շերտերում արեգակնային քամու փոխազդեցության հետեւանքով։ Դա կարելի է առավել հաճախ տեսնել Սկանդինավիայում, հատկապես Նորվեգիայում, բայց երբեմն, առանձնապես արեւի ուժեղ բռնկումների ժամանակ այն «հասնում» է նաեւ ավելի հարավային տարածքներ։













