Ազատության հրապարակից այսօր՝ մարտի 4-ին, «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով կազմակերկված երթն ավարտվել է:
Երթի ընթացքում ցուցարարներին են միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, դերասան Մհեր Մկրտչյանի կինը՝ Թամարա Հովհաննիսյանը:
Կազմակերպիչները նշել են, որ հաջորդ երթը տեղի կունենա 2 օրից՝ մարտի 6-ին: Իսկ նստացույցը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ ակտիվիստ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց եւ երթ են իրականացնում՝ ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։
Շահեն Հարությունյանը նշել է, որ ինքը խոսել է Արթուր Սարգսյանի եղբոր հետ եւ տեղեկացել, որ նրա առողջական վիճակն ավելի է վատթարացել, արյունահոսություն է սկսվել։











