Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչները պարտքով են գնում անգամ խմելու ջուրը. նրանք 4 դույլի համար վճարում են 250 դրամ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել են քարակերտցիները:
«Ջրի վարձը տալիս ենք, ջուրն են կտրում, ջուրը տալիս ենք, լույսն են կտրում: Ջուրը վեդրոյով ենք առնում, 4 վեդրոյի համար 250 դրամ ենք տալիս էն էլ պարտքով... գնացեք ցիստեռնի շոֆերի մոտ պարտքի դափոն կա, դավթար»,-ասել է գյուղացիներից Ռազմիկ Դավթյանը:











