Երեւանի Նոր Նորք շրջանի մշակույթի պալատում, ընթանում է ՀՀԿ անդամների նախընտրական հանդիպումը:

«Պոպուլիստական արտահայտություններ չենք անելու, չենք հնչեցնելու խոստումներ, որոնք չենք կարող իրականացնել»,- իր խոսքում նշել է արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը:

«Մեզանից յուրաքանչյուրն ունի մտահոգություններ, խնդիրներ: Դրանք վերաբերում են մեր կյանքի տարբեր ոլորտներին եւ իրականում մենք ուզում ենք խոսել, թե ինչ ծրագրերով ենք ուզում առաջ գնալ»,- նշել է նա եւ հավելել. «Ունենք ծրագիր, հստակ հաշվարկներ»: