ՀՀ քաղաքական մի շարք ուժեր առաջարկում են ծրագրեր, որոնք մենք արդեն իրականացրել ենք, օրինակ՝ պրոբացիայի ծառայությունը։ Այս մասին մարտի 14–ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում։

Այդ տեսանկյունից նրա խոսքով՝ համապատասխան քայլն արդեն արվել է։ Պրոբացիայի պետական ծառայությունը, համաձայն նախարարի,գործում է դեռեւս անցյալ տարվանից։ «Մենք ինքներս շատ լավ ախտորոշել ենք մեր խնդիրները, հասարակության շրջանում օբյեկտիվ դժգոհության հիմքը»,–հավելել է Արփինե Հովհաննիսյանը։