Երկիրը պատասխանատվությամբ կառավարելը քրտնաջան աշխատանք է։ Անձնական կյանքի մասին կարելի է մոռանալ։ Այս մասին Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Խնդիրների արագ լուծում, ցավոք, չի կարող լինել։ Հրաշագործ բաղադրատոմսեր այստեղ չկան։ Միակ միջոցը աշխատելն է։ Ընդ որում ազատ ժամանակի մասին ստիպված ես մոռանալ։

«Անձնական կյանքի ու անձնական ժամանակի մասին կարելի է մոռանալ։ Ինձ հարցնում են՝ դու ինչո՞ւ ես այդ ամենի մեջ մտել։ Պատասխանել կարելի է միայն մեկ բան՝ իմ երկրի, իմ երեխաների ու թոռների ապագայի համար։ Գուցե վերամբարձ է հնչում, բայց հավատացեք, որ այդպես էլ կա։ Ու ոչ թե որովհետեւ նրանք վարչապետի երեխաներն ու թոռներն են։ Այլ որովհետեւ բոլոր երեխաներն ու թոռները մերն են։ Ու մենք պատասխանատու ենք նրանց ապագայի համար»,- ասել է վարչապետը։