Հարավային Աֆրիկայի ափի մոտ զբոսաշրջիկներին հաջողվել է տեսանկարահանել մեծ սպիտակ շնաձկան փոկի որսը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Շնաձկանը զբոսաշրջիկների նավակին են մոտեցրել հատուկ խայծով, բայց այն գիշատչին դադարել է հետաքրքրել, երբ կողքին է հայտնվել ոչ մեծ փոկը:
Հոլովակում երեւում է, թե ինչպես է զոհը հուսահատ փորձում փախչել հետապնդումից, բայց ապարդյուն՝ երբ փոկը ջրի մակերեւույթ է լողում, շնաձուկը նրան է հասնում մեկ դիպուկ ցատկով եւ տանում ջրի տակ:











