Փարիզի Վիլպենտ կոմունայի կառնավալի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պահի հոլովակը հայտնվել է համացանցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոլովակում ջահը բռնած մարդը այրում է հրկիզվող նյութերով պատրաստված խրտվիլակը, այնուհետեւ պայթյուն է հնչում, լսելի են խուճապի մատնված մարդկանց բազմության ճիչերը:

«Ես որոշեցի տեսանյութը նկարահանել ամենահարմար պահին»,- մեկնաբանություններում նշել է հոլովակի հեղինակը:

Ընդհանուր 19 մարդ է տուժել, որոնցից 4-ի վիճակը ծանր է: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը ահաբեկչությունը չէ: