Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել: Life-ի տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել «Սադովայա» կայարանում, վագոններից մեկում:
«Piter TV»-ն էլ հաղորդում է, որ պայթյունը որոտացել է «Սեննայա» կայարանում: «Ֆոնտանկա»-ն իր հերթին գրում է, որ «Սեննայա» կայարանից ծուխ է բարձրանում:











