Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ մետրոյի պայթյունի հետւանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Զոհերի թիվը գործակալությունը չէր հստակեցնում։ Life-ը հայտնել է 30 զոհի մասին։
Ավելի վաղ հաղորդագրություն էր ստացվել, որ Սանկ Պետերբուրգի մետրոյի «կապույտ» ճյուղում պայթյուն է որոտացել։ Life- տվյալներով՝ պայթյունը որոտացել է վագոնում՝ «Սադովայա» կայարանում։ «Piter ТВ» պորտալը հայտնում է «Սեննայա» կայարանում պայթյունի մասին։
«Ինտերֆաքս»-ը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում երկու պայթյուն է որոտացել։ Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ սարքերի հզորությունը 200-300 գրամ է՝ տրոտիլային համարժեքով։
Գործակալության աղբյուրը նաեւ պնդում է, որ պայթյուններից մեկը որոտացել է մետրոյի վագոններից մեկում՝ «Սեննայա» կայանարում։ Ենթադրաբար, ռումբերն ինքնաշեն են եղել եւ լցոնված մահացու տարրերով։













