Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունը, նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել «Սեննայա հրապարակ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջուղիով գնացքի շարժվելիս, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այլ տեղեկություններով՝ մետրոյում գործարկվել է պայթուցիկ 2 սարք՝ «Սեննայա հրապարակ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարաններում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ վիրավորների թվում երեխաներ կան: Նախնական տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, հայտնել է աղբյուրը: Պատահարի վայրում աշխատում է քննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետ կապված 3 կայարան փակվել է: Խոսքը «Սադովայա», «Տեխնոլոգիական ինստիտուտ» եւ «Ապստամբության հրապարակ» կայարանների մասին է: