Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ այքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների աօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Կոտայքի մարզային վարչությունների ծառայողների հետ իրացնելիս, խուզարկություն կատարվեց Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Կարեն Ավետիսյանի տանը։ Խոհանոցից հայտնաբերվեցին կանեփի սերմեր, իսկ ծխախոտի տուփից կանեփի յուրահատուկ հոտով կանաչ գույնի չորացված զանգված։ Ավետիսյանի հայտարարությամբ հայտնաբերվածն իրենն է։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործերի քննությունը շարունակվում է։
Մարտի 17-ին՝ ոստիկանության Հրազդանի բաժնում ստցաված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի Գագիկ Մանուկյանին պատկանող տանն ու օժանդակ շինություններում խուզարկություն կատարվեց։ Արդյունքում մահճակալի ծածկոցի տակից հայտնբերվեց փաթեթավորված կանաչ գույնի կանեփի յուրահատուկ հոտով զանգված, ծխախոտի տուփից փաթեթավորված կանաչ գույնի սերմեր, հեռուստացույցի հետնամասից կանաչ գույնի կանեփի յուրահատուկ հոտով զանգված, իսկ տանը կից խորդանոցից կանեփանման զանգված։ Գագիկ Մանուկյանը խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ հայտաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։
Մանրամասներ՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում











