Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հարևանությամբ գտնվող այգու աշխատակիցները ապրիլի 2-ին հայտնաբերել են մի քանի տասնյակ կտրված ծառեր:
Նրանց խոսքով` այդպիսի դեպքեր էլի կրկնվել էին, սակայն ոչ այսպիսի մաշտաբների:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշահամալիրը իրենց տնօրինության տակ չէ, եւ նրանք չեն զբաղվում դրա պահպանմամբ: Հարցին, թե քաղաքապետարանը պատրաստվում է նման դեպքերը բացառելու համար տեսախցիկներ տեղադրել հուշահամալիրի տարածքում, քաղաքապետարանի մամուլի խոսնակը` Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Եթե այդպիսի առաջարկություն լինի ինստիտուտի կողմից, ապա մենք պատրաստ ենք այն քննարկել, սակայն Հայոց ցեղասպանության թանգարանն է զբաղվում հուշահամալիրի պահպանությամբ: Մենք դատապարտում ենք այդ արարքը եւ պետք է առաջին հերթին մարդկանց մտածողությունը փոխենք»:











