Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում Երեւան ժամանող բոլոր կանանց եւ աղջիկներին դիմավորում են տոնական տրամադրությամբ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նվիրվող ծաղիկներն ու Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներն իսկապես հաճելի տրամադրություն են հաղորդում ժամանող կանանց եւ աղջիկներին:

Առաջինը Շարժայից եւ Մոսկվայից ժամանածներին է մատուցվել անակնկալը, ինչը, նրանց հավաստմամբ, եւ՛ հաճելի է, եւ՛ շատ տպավորիչ:

Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ մայրաքաղաք ժամանած հյուրերին ծանոթացնելու հայկական տոնացույցին եւ գեղեցիկ ավանդույթներին:

«Զվարթնոց» օդանավակայան ժամանող կանանց եւ աղջիկներին մատուցվող անակնկալը կշարունակվի ողջ օրը: