Լրատվամիջոցները հայտնում են 3 զոհի մասին՝ Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի վրաերթի հետեւանքով։ Ըստ տվյալների՝ բեռնատարը մխրճվել է Դրոթնինգաթան փողոցում գտնվող առեւտրի կենտրոնի պարֆյումերային բաժնում։
Ոստիկանությունը հաստատել է միջադեպը, սակայն չի կարողացել հայտնել՝ արդյոք զոհեր կան՝ հայտարարելով, որ վիրավորների մասին տեղեկություն կա։ Որոշ տվյալներով բեռնատարը դիտմամբ է մխրճվել մարդկանց բազմության մեջ։











