Ֆրանսիայի Տուրա քաղաքի 81-ամյա բնակիչ Ռոժե Պրեւոն ապրիլի 8-ին շրջանցել է հրում վարժության՝ իր իսկ սահմանած համաշխարհային ռեկորդը: Մեկ ժամում նա 6.788 վարժություն է կատարել: Նրա գրանցած արդյունքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:
RFI-ի փոխանցմամբ՝ Ռոժե Պրեւոյին մի քանի տասնյակ մարդ է սատարել: Բոդիբիլդինգի Ֆրանսիայի նախկին չեմպիոնն ասել է, որ գոհ է արդյունքից, չնայած նպատակ ուներ 7.000 վարժություն կատարել:
2001 թվականին 66 տարեկան Ռոժե Պրեւոն համաշխարհային ռեկորդ էր սահմանել՝ մեկ ժամում 6.052 վարժություն կատարելով:
81-ամյա ռեկորդակիրը պատմել է, որ չի ծխում, ալկոհոլ գրեթե չի օգտագործում (շատ քիչ՝ միայն հանգստյան օրերին), երբեք յուղոտ սնունդ, պանիր եւ քաղցրավենիք չի ուտում:











