Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ ապրիլի 9-ին արտահերթ նիստ է գումարել եւ ամփոփել  է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

2009 տեղամասերի վերջնական տվյալներով, առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է.

«Ելք» դաշինք-  122 հազար 065 ձայն

«Ազատ դեմոկրատներ»- 14 հազար 739)

«Հայկական վերածնունդ»-  58 հազար 265

«Ծառուկյան» դաշինք-  428 հազար 836

Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-  25 հազար 950

Հանրապետական կուսակցություն-  770  հազար 441

Կոմունիստական կուսակցություն-  11 հազար 741

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 հազար 508

ՀՅ Դաշնակցություն-  103 հազար 048

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675

Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052

Նշենք, որ ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

Այսպիսով, խորհրդարանում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ երկու դաշինքներ՝ «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք» դաշինքը։