Երեւանի Արաբկիրի շրջանում մարտի 14-ի լույս 15-ի գիշերը մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչարի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ֆոլքսվագեն տուարեգ» մակնիշի մեքենայից ինչ-որ մեկը փորձում է գողություն անել:

Գողացել են մեքենայի առջեւի երկու լուսարձակները: Դրանից 4 ժամ անց նույնպիսի ահազանգ է ստացել մեկ այլ քաղաքացուց, ու էլի թիրախում «Ֆոլքսվագեն Տուարեգ» էր:

Ոստիկանները մարտի 25-ին այս հանցագործությունները կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 22-ամյա Արարատ Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողություններն ինքն է կատարել:

Բացի այդ, Հրաչյա Քոչարի փողոցում մեքենայից գողություն էր կատարվել նաեւ մարտի 15-ի գիշերը: Գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ մի երիտասարդ փորձում է փախչել, հետապնդել են ու բերման ենթարկել ոստիկանության բաժին: 

Կասկածյալ Գարիկ Զ.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել են ձեռնոցներ, հարթաշուրթ, բժշկական սեղմակ, դանակներ, հարմարեցված բանալիներ եւ այլն:

«Մեռքենայի միջից գողություն է կատարվել, իմ մոտ հայտնաբերվել ա եղելությունը»,-ասել է նա ոստիկանությունում: