Տաք երկրներից վերադարձած կամ էլ Հայաստանում ձմեռն անցկացրած արագիլները թարմացնում են բները ու սպասում իրենց ձագուկների լույս աշխարհ գալուն։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցներն Արարատի մարզում լուսանկարել են ծնողների հուզիչ շփումն ձվերից նոր դուրս եկած ձագուկների հետ, իրենց ապագա սերնդի մասին պարտաճանաչորեն հոգ տանող էգ արագիլներին եւ մեծահասակ թռչունների թռիչքները՝ կտուցներին ծղոտի փնջեր ու ճյուղեր։

Նշենք, որ 2006-ից անցկացվող մշտադիտարկման արդյունքներով Հայաստանում ավելացել է ձմեռող արագիլների պոպուլյացիան։ Հայաստանում արագիլների ընդհանուր պոպուլյացիան, վերջին գնահատականներով, կազմում է մոտ 650 զույգ։