Պենտագոնը հրապարակել է Աֆղանստանի արեւելքում գերհզոր GBU-43 ռումբի նետման տեսանյութը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինված ուժերը նետել են ամենամեծ ոչ միջուկային GBU-43 ռումբը Նանգարհար նահանգում գտնվող Իսլամական պետության քարանձավային թունելներում: Նշվում է, որ ռումբը նետվել է Իսլամական պետության գրոհայիններին եւ նրանց ռեսուրսները ոչնչացնելու նպատակով:

Ռումբը, որը համարվում է«բոլոր ռումբերի մայրը» (MOAB), գրեթե 9.5 տոննա է կշռում: GBU-43/B Massive Ordnance Air Blast-ն ամերիկյան ավիացիոն ռումբ է, որը պատրաստվել է 2002-2003 թվականներին: Պայթյունի ուժգնությունը 11 տոննա է՝ տրոտիլային համարժեքով, ոչնչացման շառավիղը՝ մոտ 140 մետր, մասնակի ավերածություններ կարող են լինել էպիկենտրոնից մինչեւ 1.5 կմ հեռավորությամբ: