Քալիֆորնիական Բերքլիում բախումներ են գրանցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

Ըստ TMZ-ի՝ բախվել են Թրամփի հարկերի մասին տեղեկատվության հրապարակման պահանջով անցկացվող ցույցի ու ամերիկյան նախագահին սատարող «Հայրենասերի օր» երթի մասնակիցները: Կողմերը ձեռնամարտի են բռնվել՝ օգտագործելով ձեռքի տակ եղած առարկաները. սաղավարտներ, սքեյթբորդներ, ինքնաշեն վահաններ:

Ոստիկանության տվյալներով՝ մի քանի մարդ է ձերբակալվել, իսկ զբոսայգուց, որտեղ տեղի են ունեցել բախումները, դուրս են բերվել արգելված առարկաները: