Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ոստիկանները հետապնդում են փախստական խոզին: Ըստ Metro-ի՝ դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի արեւելյան Ռեդբրիջ շրջանում:
Զվարճալի տեսանյութը նման է երգիծական ֆիլմից տեսարանի: Երկու ոստիկաններ վազում են հսկայական խոզի հետեւից, որը տպավորիչ արագությամբ փախչում է նրանցից:











