MinuteEarth-ի YouTube ալիքը ներկայացրել է նկարված տեսահոլովակ, որտեղ պատմում են ընտանի կատուների էվոլյուցիայի մասին, հայտնում է Gizmodo–ն։

Տեսահոլովակում հայտնում են, որ բոլոր կատուների նախկիները ապրել են 11 մլն տարի առաջ Ասիայում։ Նրանց բնակությունը եվրասիական ու մյուս մայրցամաքներում հանգեցրել է վագրերի, առյուծների, լուսանների ու նվազ խոշոր կենդանիների ի հայտ գալուն։ Փոքր չափեր ունեցող վայրի կատուները սկսել են ապրել մարդկանց կողքին։ Երբ մարդը սովորել է հացահատիկ աճեցնել, կատուները օգնել են մարդուն պայքարել կրծողների դեմ։ Ընդ որում կատուները ավելի հաջող գիշատիչներ էին, քան մսակեր թռչունները կամ նույնիսկ շները։ Ընտանի գիշատիչները ավելի լավ էին մարսում սնունդը, քան նրանց վայրի ցեղակիցները, ինչը նրանց թույլ էր տալիս սնունդ հայթայթել նույնիսկ կենցաղային թափոնների մեջ։

Տեսահալովակի հեղինակի խոսքով Կիպրոս կղզում երեխաների ու կատուների համատեղ գերեզմանները վկայում են այն մասին, որ մարդիկ այդ կենդանիներին վարժվել են առնվազն 9․5 տարի առաջ։ ԴՆԹ-ում տեղի ունեցած փոփոխությունները նրանց ավելի մարդամոտ են դարձրել։