Մեքսիկայից փախած նախկին նահանգապետին ձերբակալել են Գվատեմալայում։ Գվատեմալայի ոստիկանությունը՝ Ինտերպոլի հետ համատեղ ձերբակալել է Մեքսիկայի Վերակրուս նահանգի նախկին նահանգապետ Խավյեր Դուարտեին, ահղորդում NTDTV-ն։

Նախկին նահանգապետին ձերբակալել են Գվատեմալայի մայրաքաղաքից 130 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրում։ Նա կեղծ անվամբ բնակվել է հյուրանոցներից մեկում։

Մեքսիկայի դատախազությունը մտադիր է շարունակել հետաքննությունը, որպեսզի գտնի Դուարտեի հանցակիցներին, այդ թվում նրանց, ովքեր նրան օգնել են փախչել։

Դուարտեն մեղադրվում է պետական ռեսուրսների հաշվին հարստանալու մեջ։ ենթադրում են, որ նա յուրացրել է հարյուավոր միլիոն դոլարներ, որոնց մի մասը գտնվում է Մեքսիկայում, մյուս մասը՝ արտասահմանում։