ԱՄՆ Ինդիանա նահանգում սագը հարձակվել է ոստիկանի վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքին։
Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է թռչունը դուրս վազում թփուտից եւ սկսում կտցահարել ոստիկանական համազգեստով տղամարդուն։
Նա փորձում է սագին հետ մղել պայուսակի միջոցով, սակայն վերջինը շարունակվում է հարձակվել։ Արդյունքում ոստիկանը «փրկվում է» վազքի միջոցով։











