Չինաստանի Նիանլի քաղաքում փողոցային շունը կես ժամ փորձում էր «կենդանացնել» մեքենայի կողմից վրաերթի ենթարկված հասկի տեսակի շանը, հայտնում է Huanqui.com–ը։

Ականատեսների խոսքով այն բանից հետո երբ շունը ընկել է մեքենայի տակ, երկրորդ շունը մնացել է նրա կողքին ու փորձել արթնացնել իր ընկերոջը, թաթերով ու դնչով բրդելով նրան ու կաղկանձելով։ Անցորդները հասկիի մարմինը փողոցի բանուկ մասից տեղափոխել են մայթ,  սակայն դրանից հետո էլ փողոցային շունը չէր լքել իր սատկած ցեղակցին։