Հնդկաստանում ընձառյուծը հայտնվել է գյուղերից մեկում եւ լրջորեն վնասել անառապահին ու մի տղայի, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Վայրի կենդանին Օրիսա նահանգում մտել է բնակելի տներից մեկն ու վնասել է երեխային: Դեպքի վայր է ժամանել անտառապահը, ում վրա նույնպես գիշատիչը հարձակվել է:

Կենդանուն հնարավոր է եղել որսալ միայն 12 ժամ տեւած գործողության արդյունքում: Այդ ընթացքում երեք մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: