2014 թվականի դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի շենքերից մեկի բակում տեղի է ունեցել ավազակային հարձակում: Դիմակավորված տղամարդիկ հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա եւ պատճառել 273 հազար դրամի գույքային վնաս:

«Տուն էի էթում, պադեզդ մտնելուց մի հոգի բոյով, նեժնի, սեւ կուրտկով մոտեցավ հետեւիցս, աչքերիցս բռնեց, աչքերս փակեց, ու քարշ տվեց դեպի ներս: Մի հոգի էլ, չգիտեմ որտեղից, ոտներս բարձացրեց: Ինձ գցեցին մեքենայի մեջ, ոտքի տակ, բերանս սկոչեցին, աչքերս փակեցին, տոպրակով ձեռքերս կապեցին, Հրազդանից մինչեւ Չայնի տարան, էնտեղ իջացրին»,-պատմել է կինը:

Ճանապարհին կնոջից փող են պահանջել, տան բանալիները. «Վզիս վրա ցեպ ման եկավ, չկար»:

Ճանապարհին կինը մեքենա է կանգնեցրել, վարորդի հեռախոսով զանգել եղբորը եւ Հրազդան հասնելուն պես դիմել ոստիկանություն:

Դեպքից միայն 2 տարի 4 ամիս անց միայն պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երեւանի բնակիչ 47-ամյա Սիմոն Հ.-ն, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավազակային հարձակման մյուս մասնակցին Երեւանի բնակիչ 49-ամյա Իշխան Գ.-ին եւ եւս մեկ անհայտ անձի հայտնաբերելու ուղղությամբ: