Ապրիլի 12-ին Ուջան գյուղի մի բնակիչ ոստիկանության բաժնում հաղորդում էր տվել, որ արոտավայրում մոտեցել են երեք անծանոթ, գնել երեք գառ, վճարել երեք հատ ԱՄՆ 50 դոլարի, մեկ հատ ռուսական 1000 ռուբլու տեսքով հուշանվեր թղթադրամ եւ հեռացել։
Ամիսներ առաջ ոստիկանության Ավանի բաժանմունքում էր նման դեպք գրանցվել։
Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրեն Տեր-Վարդանյանը, Արմեն Ասատրյանը եւ Գեղամ Մանուկյանը։ Նրանք ինքնախոստովանական բացատրությունը։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











