Հանրահայտ գյուտարար Յորգ Սփրեյվը LEGO կոնստրուկտորը վերածել է իսկական զենքի, որն ունակ է խոցել նշանակետը նույնիսկ մեծ հեռավորության վրա, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկա» պորտալը։

Հայտնի է, որ Սփրեյվը նպատակ էր դրել ապացուցել, որ ցանկացած իր կարելի է զենքի վերածել։ Նա արդեն LEGO –ից պատրաստել էր հզոր ինքնաձիգ, իսկ հիմա որոշել է կատարելագործել իր կոնստրուկցիան; LEGO հրացանը , որն ունի օպտիկական նշանառություն, ոչ միայն ոճային տեսք ունի, այլեւ միանգամայն արդյունավետ է մեծ հեռավորության վրա նշանակետերի խոցման համար։