Հեծանվորդը իր սաղավարտին տեղադրված տեսախցիկով նկարահանել է այն արջին, որը հետապնդում էր իր ընկերոջը անտառի միջով անցնող ճանապարհին։ Տեսահոլովակը հրապարակել է Dusan Vinzik նիքով օգտատերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել Սլովակիայում։
Արջը որոշ ժամանակ վազել է ճանապարհի երկայնքով, իսկ հետո հետ է շրջվել դեպի անտառ ու անհետացել։ Հեծանվորդը, որն իր ընկերոջից առաջ էր, կանգ է առել ու հետ շրջվել, ըստ երեւույթին վախենալով նորից հանդիպել արջին։











