Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներին վախեցրել է դեպի ափ լողացող սատկած կովի մարմինը: Մահմութլար կոչվող հանգստավայրում տհաճ տեսարանը նկարահանել է զբոսաշրջիկներից մեկը:

«Կովի մարմինը լողում էր ափի մոտ: Փրկարարները մոտորանավակով որսացին նրան: Պարզվեց կովի ոտքերը կապված են, իսկ կոկորդը՝ կտրված»,- URA.ru-ին պատմել է եկատերինբուրգցի զբոսաշրջիկ Ելենա Ժալոբովան:

Այդպիսի վիճակով կովի՝ ծովում հայտնվելը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Թեեւ կովը շատ արագ հանվել է ջրից, բայց զբոսաշրջիկներին մտահոգել է փաստը, որ կովի անկենդան մարմինը հասել է հենց այն ափը, որտեղ մարդիկ լողում էին: