Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ մայրաքաղաք Պեկին իր պաշտոնական յացի ժամանակ ռոյալ է նվագել. հնչել է Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի մասին երգերի երաժշտությունը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացմանը ելույթ ունենալուց հետո Պուտինը ժամանել է «Դյաոյույտայ» կայսերական նստավայր` քաղաքի արեւմտյան մասում, որտեղ նա պետք է բանակցություններ վարի իր արտասահմանյան գործընկերների հետ: Առաջին զրուցակցին` Սի Ցզինպինին սպասելիս, Պուտինը ռոյալով մի քանի երաժշտություն է նվագել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Նա նվագել է հայտնի երգերի երաժշտություններ` «Մոսկովյան պատուհաններ»-ը եւ «Քաղաք ալիքոտ Նեւայի ափին»:











