Գիտնականները պարզել են այն հսկայական մարմնի ծագումը, որն անցած շաբաթ ալիքները հանել էին Ինդոնեզիայի ափ, գրում է The Washington Post-ը։

Կենսաբանների կարծիքով, այդ մարմինը պատկանում է Balaenoptera տեսակի կետին։ Հնարավոր է, որ դա նաեւ կապույտ կետ է եղել, կամ էլ գծավոր, բայց ոչ սապատավոր կետ կամ կաղամար, ինչպես մինչ այդ էր ենթադրվում։ Նաեւ գիտնականները ենթադրություն են հայտնել, որ կենդանու մոտ եղել է բակտերիալ ինֆեկցիա ու այն հավանաբար սատկել է տաք ջրերի մեջ, ինչի հետեւանքով բակտերիաները կուտակվել են ու ընդլայնել դրա մարմինը։

Հսկայական կենդանու մարմինը հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը մայիսի 10-ին։