Նոր գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց ոստիկանները հայտնաբերել են «Հունդայի Սոնատա» մակնիի ավտոմեքենան, որում եղել է մեքենայի սեփականատեր 47-ամյա Վախթան Մարգարյանի դին: Նրան գնդակահարել էին:
Նախնական տվյալներով կրակոցների ժամանակ վարորդը հետընթաց էր կատարել, բախվել տան դարպասին: Ձայների վրա տնից մարդ էր դուրս եկել, տեսել, որ վարորդն արնաքամ է լինում, ու զանգահարել էր ոստիկանություն:
Իրավապահները պարզել են, որ Կոտայքի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, ադամանդագործությամբ զբաղվող Վախթանգ Մարգարյանին սպանել էին հրազենով: Մեքենայում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները. Մայիսի 10-ին սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել Վալտեր Լ.-ի նկատմամբ: Նա Նոր Հաճնի բնակիչ է:











