Գեղարքունիքի մարզի Ծովասար  գյուղում մայիսի լույս 7-ի գիշերը ննջասենյակում կնոջը սպանելու մեջ մեղադրվողԿ. Սահակյանը հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը: Նա նշեց, որ Սահակյանների ընտանիքը նորմալ ընտանիք է, ընտանիքի անդամներն իրենց պահվածքով երբեւիցե աչքի չեն ընկել:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, ժամը 3.30-ին ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել Կամո Ս.-ն եւ հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տանը՝ ննջասենյակում, մանեկային բանալիով բազմաթիվ հարվածներ է հասցրել 44-ամյա կնոջ գլխին ու սպանե:

Բաժնի ոստիկանները դեռեւս 3 տարի առաջ առիթ ունեցել էին գործ ունենալ Կամո Ս.-ի հետ։ Այն ժամանակ միջադեպի հնարավոր հետեւանքը հաջողվել էր կանխել:

Օպերատիվ քննչական խումբը մեկնել է դեպքի վայր եւ ննջասենյակում անկողնում պառկած գլխին ստացած վնասվածքներից անշարժացած հայտնաբերել Նինել Ս.-ի մարմինը: Նույն սենյակում էլ հայտնաբերվել է հանցագործության գործիքը՝ ավտոմեքենայի մանեկային բանալին, որն առգրավվել է։

Սպանության պատճառը Կամո Ս.-ն բացատրել է խանդով։ Նա երեք տարի առաջ, դարձյալ մայիսին, բարեկամի երեխային բարուրից հանել, տարել էր ձոր. բարեբախտաբար հաջողվել էր երեխային փրկել։ Իսկ այս մայիսի 6-ի երեկոյան տանը երեքով էին՝ ամուսիններն ու հարսը։ Կամոյի որդին արտագնա աշխատանքի է մեկնել, մանեկային բանալի էլ որդու մեքենայինն է։

Հարսը, այդ օրն էլ, տեսնելով որ ամուսինները խաղաղ զրուցում են, գնացել է իր սենյակ ու քնել։ Բայց ինչ որ բան Կամո Ս.-ի ուղեղում արթուն էր։

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։