Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ չէ, որ խորհրդարանի նախագահ դառնա Արա Բաբլոյանը:

«Ով կլնի, կլնի, Բաբլոյանն էլ լավ մարդ ա, մուդրիյ մարդ ա, թող էղի»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:

Գեներալը նշեց, որ ինքը շարունակելու է նույն կերպ աշխատել. «Ջիգյարով, հավեսով»:

Նշենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ խորհրդարանի նախագահ կդառնա Արա Բաբլոյանը, իսկ փոխնախագահներ՝ ինքն ու Արփինե Հովհաննիսյանը: