Վարդան Բոստանջյանը նորեկ չէ Հայաստանի Ազգային ժողովում եւ նրա օրենսդրական գործունեությունը հայտնի է։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ ՀՀ խորհրդարանի 6-րդ գումարման անդրանիկ նիստից առաջ, ասել է «Ծառուկյան» դաշնիքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Ի պատասխան այն հարցի, թե խորհրդարանական ինչպիսի՞ հանձնաժողովի ղեկավար նա կարող է նշանակվել, Բոստանջյանն ասել է. «Ես ինչ-որ բան գիտեմ, սակայն պաշտոնական հայտարարության եմ սպասում»։
Նշնեք, որ խորհրդարանական 9 մշտական հանձնաժողովներից 3-ի ղեկավար, ըստ շրջանառվող լուրերի, կնշանակվեն «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ։ Վարդան Բոստանջյանի համար նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով խորհրդրանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Համաձայն լրատվամիջոցների՝ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, իսկ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովը՝ Վարդեւան Գրիգորյանը։











